Ծառուկյանը վերընտրվել է ՀԱՕԿ նախագահ 9 սեպտեմբերի 2021 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովում Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է ՀԱՕԿ նախագահ։ «Մարզաշխարհում շատ բան ունենք անելու, չպետք է այսօր ասենք՝ արել, վերջացրել ենք։ Դա շատ քիչ է։ Հիմնական արդյունքները մեր մարզաշխարհի՝ մարզիչների, մարզիկների քրտնաջան աշխատանքի արդյունքն են»,- նշել է ՀԱՕԿ նորընտիր նախագահը, գրում է Aysor.am-ը։ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել մարզաշխարհի ներկայացուցիչներին ու կարևորել սպորտի զարգացմանն ուղղված շարունակական քայլերը։ «Հնարավորություն կա՝ պայքարելու, ավելի շատ մեդալներ բերելու համար։ Պատրաստ եղել եմ, միշտ պատրաստ եմ միասնական աշխատելու և ամեն տարի մեդալների գույնը փոխելու համար։ Հաջողությունն ու հաղթանակը միասնության և արդարության մեջ է, սպորտում ծանոթ-բարեկամով չեն գործում, չենք էլ գործել»,- ասել է նա։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |