ԱՐԱՐԱՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՅՈՒ-ՅՈՐՔՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

PanARMENIAN.Net - Այսօր Արարատ քաղաքում բացվեց Նյու-Յորքում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի հուշահամալիրը: Սիմվոլիկ ոճով կատարված` հուշարձանը ներկայացնում է իրենից երկու բարձր սալաքար հավերժության նշանի պատկերով, որոնք մարմնավորում են Նյու-Յորքի առեւտրի կենտրոնի աշտարակները: Արարատ քաղաքի իշխանությունների խոսքերով, «հուշարձանը կանգնեցվել է հասարակական հիմունքներով, ինչը ամերիկյան ժողովրդի հանդեպ, ցեղասպանության սարսափներ եւ տառապանքներ տեսած հայերի, տածած անկեղծ ցավակցության վկայությունն է»: Պատահական չէ նաեւ հուշարձանի տեղադրման վայրը` Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության Կոթողի հարեւանությամբ: Արարողությանը մասնակցած Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը երախտագիտություն է հայտնել Արարատի իշխանություններին եւ բնակիչներին ցուցաբերած կարեկցանքի համար: Դիվանագետը համոզվածություն է հայտնել, որ Հուշարձանը կդառնա հայ եւ ամերիկյան ժողովրդների բարեկամության խորհրդանիշը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---