Կապառոսը ներողություն է խնդրել Հս․Մակեդոնիայի հետ հանդիպման արդյունքի համար12 նոյեմբերի 2021 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման ավարտից հետո տված հարցազրույցում ներողություն է խնդրել երկրպագուներից հանդիպման արդյունքի համար, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումն ավարտվել է 0։5 հաշվով։ Կապառոսն ասել է, որ հենց սկզբից խաղը լավ չստացվեց՝ հավաքականը առաջին րոպեներին գոլ բաց թողեց, ինչը իր բացասական ազդեցությունն ունեցավ խաղի վրա։ Անդրադառնալով Գերմանիայի հետ առաջիկա հանդիպմանը՝ Կապառոսն ասել է, որ պետք է վերլուծել խաղը, հասկանալ, թե որ տղաներն են հոգեբանորեն ուժեղ, որ կկարողանան խաղալ Գերմանիայի դեմ։ Նոյեմբերի 14-ին Հայաստանը խաղալու է Գերմանիայի հետ։ Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը J ընտրական խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը ՝ 12 միավորով։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |