Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ շրջանակում

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են խնդրահարույց հարցերը ՀԱՊԿ շրջանակում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում տեղեկացրել են միմյանց ՀՀ-ում և Բելառուսում տիրող իրավիճակի մասին, հայտնում է Բելտա գործակալությունը։

Նրանք նաև քննարկել են ՀԱՊԿ շրջանակում առկա խնդրահարույց հարցերը։

Փաշինյանը նաև տեղեկացրել է Բելառուսի նախագահին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին։

Նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ընդունված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---