Արա Այվազյան․ Չեմ կարծում՝ Բրյուսելում որևէ էական փոփոխություն լինի

Արա Այվազյան․ Չեմ կարծում՝ Բրյուսելում որևէ էական փոփոխություն լինի

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիքների մասին, ասել է, որ չի կարծում, որ էական փոփոխություն լինի:

«Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց տեսել են, որ երկխոսությունից հետո չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է»,- ասել է Այվազյանը:

Դիվանագետը հույս ունի, որ սա ևս հերթական մի հանդիպում է, որը կարող է որոշ առաջընթաց արձանագրել հատկապես հումանիտար հարցերի լուծման առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ նախատեսվում է նրա, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Վարչապետը նաև առանձնազրույց կունենա Միշելի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---