Այվազյան․ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ՝ շարունակական պահանջներ

Այվազյան․ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ՝ շարունակական պահանջներ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչ նշանակելուն, ասել է, որ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ՝ շարունակական պահանջներ։

«Ես բավական տարակուսած եմ ու կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում «3+2» ֆորմատը։ Մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը», - նշել է նախկին պաշտոնյան, գրում է Aysor.am-ը։

Նա հիշել է հայտնի դասական կինոֆիլմը՝ «բարեկամներիդ հետ մոտիկ եղիր, բայց թշնամիներիդ հետ սերտ»։

«Բնականաբար, բոլոր ժամանակներում եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալելու, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ։ Շատ կարևոր է, որ մեր ԱԳՆ-ում լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները», - ասել է Այվազյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնելուն՝ առանց որևէ նախապայմանի: Նա հավելել է, որ որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---