Իրանը 16 բալիստիկ հրթիռ է արձակել զորավարժությունների ժամանակ

Իրանը 16 բալիստիկ հրթիռ է արձակել զորավարժությունների ժամանակ

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը «հող-հող» դասի 16 բալիստիկ հրթիռ է արձակել «Մեծ մարգարե-17» զորավարժությունների եզրափակիչ փուլում։

Ռեակտիվ արկերն արձակվել են Քեշիմ կղզուց դեպի Ֆարոր։ Արձակված հրթիռների թռիչքի հեռավորությունը 350-ից մինչև 2000 կիլոմետր է, ինչը տեխնիկապես թույլ է տալիս խոցել Իսրայելի տարածքը և տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաները, գրում է RiaFan-ը։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն արդեն դատապարտել է այդ գործողությունը՝ հայտարարելով, որ համարում է դա «ՄԱԿ ԱԽ բանաձևի խախտում» և «սպառնալիք տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»։

Թեհրանը Լոնդոնի հայտարարությունը համարում է միջամտություն Իրանի ներքին գործերին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---