Covid-19-ի դեմ պատվաստվածների մոտ օմիկրոնի 2 անսովոր ախտանիշ են գտել

Covid-19-ի դեմ պատվաստվածների մոտ օմիկրոնի 2 անսովոր ախտանիշ են գտել

PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստվածների մոտ օմիկրոն շտամի 2 անսովոր ախտանիշ է հայտնաբերվել, գրում է Express-ը։

Նշվում է, որ սովորաբար, կորոնավիրուսին բնորոշ է բարձր ջերմությունը, տևական հազը և համի կամ հոտառության կորուստը։ Օմիկրոն շտամի դեպքում կան տարբերություններ։

Ըստ համաճարակաբան, Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Թիմ Սպեքտրի, պատվաստված անձանց մոտ, որոնք վարակվել են օմիկրոն շտամով, սրտխառնոց և ախորժակի կորուստ է դիտվել։ Ոմանք նաև փսխումից են բողոքել։

Օմիկրոն շտամին բնորոշ են նաև հազը, թուլությունը, հարբուխը։

«Օմիկրոն» անվանումը ստացած Covid-19-ի հարավամերիկյան շտամն արագ տարածվում է։ Ըստ համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) ղեկավար Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերիի, այն կարող է նույնքան վարակիչ լինել, որքան «դելտա» շտամը, և նույնքան վտանգավոր, որքան Էբոլայի տենդը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ B.1.1.529. շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---