Զաս․ ՀԱՊԿ խաղաղապահ մեխանիզմն աշխատում է և ունակ է կատարելու դրված խնդիրները

Զաս․ ՀԱՊԿ խաղաղապահ մեխանիզմն աշխատում է և ունակ է կատարելու դրված խնդիրները

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում հայտարարել է, որ խաղաղապահների գործուղումը Ղազախստան ՀԱՊԿ առաջին փորձն է նմանատիպ գործողություններում, սակայն արդեն հասկանալի է, որ մեխանիզմն աշխատում է և ունակ է կատարելու դրված խնդիրները։

Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ զորակազմը պաշտպանում և պահպանում է կարևոր և պետական օբյեկտները, ինչպես նաև պայմաններ է ստեղծում պատասխանատվության գոտում իրավիճակի կայունացման համար։

«Խաղաղապահների գործողությունների համակարգման համար Ղազախստան է գործուղվել օպերատիվ խումբը, որը գլխավորում է Միավորված շտաբի պետի տեղակալը։ Տեղում իրավիճակին ծանոթանալու, հրամանատարի և երկրի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով ես հունվարի 11-ին կմեկնեմ Ղազախստան»,-ասել է Զասը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---