ՀՀ-ն և Մեծ Բրիտանիան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կկնքեն

ՀՀ-ն և Մեծ Բրիտանիան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կկնքեն

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայում աշխատում է Հայաստանի հետ՝ վերջնական տեսքի բերելու ՄԹ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը: Այդ մասին ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, հայտնում է «Արմենպրեսը»։

Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում կլինեն լրացուցիչ հայտարարություններ այդ մասին:

Դեսպանը խոսել է այդ մասին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով տված հարցազրույցում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---