«Պոգոնի» ֆուտբոլիստները հանդերձարանում Բիչախչյանի պատվին «համերգ» են կազմակերպել

«Պոգոնի» ֆուտբոլիստները հանդերձարանում Բիչախչյանի պատվին «համերգ» են կազմակերպել

PanARMENIAN.Net - Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում «Ստալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Պոգոնի» ֆուտբոլիստները հանդերձարանում «համերգ» են կազմակերպել Վահան Բիչախչյանի պատվին՝ երգելով ու վանկարկելով նրա անուն-ազգանունը:

«Պոգոնը» հյուրընկալվել էր «Ստալին» ու նվազագույն հաշվով հաղթել: Հանդիպման միակ գոլը հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին հեղինակել էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին, տեղեկացնում է Galatv-ն։

Այս հաղթանակի շնորհիվ «Պոգոնը» շրջանցել է «Լեխին» և վաստակած 46 միավորով զբաղեցնում է աղյուսակի առաջին հորիզոնականը:

Վահան Բիչախչյանը հունվարի 10-ին 3․5 տարվա պայմանագիր է կնքել «Պոգոնի» հետ: Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---