Մակարյանն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, նաև 3 վարչության պետ է պաշտոնանկ արվել

Մակարյանն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, նաև 3 վարչության պետ է պաշտոնանկ արվել

PanARMENIAN.Net - Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ - ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիրը։

Մեկ այլ հրամանագրով Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:

Արմեն Առուշանյանն ազատվել է ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Արթուր Պողոսյանն էլ ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---