Ռազմական փորձագետը կոչ է անում շարունակել Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումները

PanARMENIAN.Net - Օգոստոսյան պատերազմը Վրաստանում փոխեց ուժերի ռազմական հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Այն եւս մեկ անգամ ցույց տվեց Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում, հանգուցալուծեց երկու սառեցված հակամարտություն Կովկասում, ցույց տվեց, որ Վրաստանի համար դեռեւս վաղ է անդամակցել ՆԱՏՕ-ին եւ որ Թբիլիսին ձգողականություն չունի Արեւմուտքի համար: Այդ մասին Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ACNIS) հայտարարել է ACNIS տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը իր «Ուժերի ռազմական հավասարակշռությունը Հարավային Կովկասում» զեկույցում:



«Հաշվի առնելով բոլոր այդ իրողությունները, պաշտոնական Երեւանը պետք է լրջորեն վերաբերվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության հարցերին: Հարավային Օսեթիայի պատերազմից հետո սկսվեց սպառազինությունների մրցավազք եւ տարածաշրջանի ռազմականացում: 2004թ. ի վեր Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն, եւ դա ստիպում է Հայաստանին հետ չմնալ»,-ասել է Կիրակոսյանը: Նրա խոսքերով, հակամարտությունների լուծման վրացական փորձը դաս եղավ տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Ադրբեջանի համար: «Պատերազմը ցույց տվեց, որ հակամարտությունների լուծումը ռազմական ճանապարհով իրական չէ: Բաքուն Վրաստանի սխալը համարեց այն, որ նա պետք է ուժ կիրառեր միայն այն դեպքում, երբ լիովին պատրաստ լիներ դրան»,-ասել է Կիրակոսյանը: Ըստ նրա, Հայաստանն ու ԼՂՀ-ն ամենամարտունակ զինված ուժերն ունեն Հարավային Կովկասում եւ դա հիմնավորվում է երկու գործոններով:



«Հայաստանի ու ԼՂՀ զինված ուժերը առաջատար են պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման գործում եւ այնտեղ կաշառակերության մակարդակը շատ ավելի ցածր է, քան Ադրբեջանում: Սակայն հաշվի առնելով տարածաշրջանի ռազմականացումը, Հայաստանը պետք է շարունակի պաշտպանության ոլորտի բարեփոխումները: Եթե նույնիսկ վաղը Ադրբեջանի ՊՆ-ն բարեփոխումներ սկսի, նրանց առնվազն 8 տարի կպահանջվի, վերացնելու համար կոռուպցիան եւ այլ թերությունները երկրի ԶՈՒ-ում»,-ասել է Ռ.Կիրակոսյանը: Նա հավելել է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսակետից Հայաստանին անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել երկրում ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման համար: «Այսօր Հայաստանի համար լուրջ սպառնալիք կա ոչ այնքան Թուրքիայից կամ Ադրբեջանից, որքան հանրապետության ազգային անվտանգության ամրապնդման գործընթացի թերություններից: Հայաստանի քաղաքական տնտեսական թուլությունը սպառնում է նրա ազգային անվտանգությանը»,-հայտարարել է Ռիչարդ Կիրակոսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---