ԱԺ-ն փակ նիստում կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը22 մարտի 2022 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովը փակ նիստում կքննարկի Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև անհետաձգելի անելիքները։ Որոշմանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբիյանը նիստում տեղեկացրել է, որ փակ քննարկմանը ներկա կլինեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է ոչ թե ամբողջ նիստը փակ անցնի, այլ միայն այն հատվածները, որոնք պետական կամ ծառայողական գաղտնիք են պարունակում, քանի որ հարցը հետաքրքրում է նաև հանրության լայն շրջանակներին։ «Քաղաքացիական պայմանանգիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է, որ հարցը ոչ միայն Հայաստանում է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնում, այլև երկրի սահմաններից դուրս և անվտանգային բնույթի հարցերի է վերաբերում։ ԱԺ նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված հայերի ջարդերի զոհերի հիշատակը։ Նման առաջարկ է արել «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |