Ռոման Բերեզովսկին ճանաչվել է «Խիմկի» ֆուտբոլային ակումբի մարտ ամսվա լավագույն խաղացողը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի եւ «Խիմկի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ճանաչվել է «Խիմկի» ֆուտբոլային ակումբի մարտ ամսվա լավագույն խաղացողը: Այդ մասին ասվում է «Խիմկի« ակումբի պաշտոնական կայքում:



Ռոման Բերեզովսկին «Խիմկի» ակումբի դարպասները պաշտպանում է 2006 թվականից: Ավելի վաղ նա հանդես էր գալիս Սանքտ Պետերբուրգի «Զենիթի», Մոսկվայի «Տորպեդոյի», Մոսկվայի «Դինամոյի» կազմում: 2008թ. ապրիլի 15-ին ընտրվել է «Խիմկի» ակումբի ավագ:



Բերեզովսկու համար այս նվաճումը նոր չէ: 1997թվականին Հայաստանի հավաքականի դարպասապահը ըստ «Սպորտ-էքսպրեսի» ճանաչվել է ՌԴ առաջնության լավագույն դարպասապահը: 3-րդ տեղն է գրավել դարպասապահների շրջանում ՌԴ առաջնության խաղերում չոր խաղերի քանակով (92 խաղ 276-ից), 2 տեղը Ռուսաստանի առաջնությունում բաց թողած գնդակների քանակով (313 գնդակ 276 խաղում), իսկ 2008թ. հունիսի 19-ին Բերեզովսկին դարձավ հայրենական ֆուտբոլի ռեկորդակիր (ԽՍՀՄ եւ Ռուսաստան) ետ մղած 11 մետրանոց տուգանային հարվածների քանակով (12):
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---