Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն սպառնացել են

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ոմն մեկը սպառնալիք է ուղարկել նախքան «Ռոստովի» հետ հանդիպումը, որը տեղի կունենա այսօր 19:00: Մի անհայտ մարդ զանգահարել է «Հիմկիի» դարպասապահին եւ կոպիտ ձեւով, սպառնալիքներով պահանջել նպաստելու «Հիմկիի» պարտությանը: Դարպասապահը հրաժարվել է եւ միանգամից տեղեկացրել իր ակումբի ղեկավարությանը: Այդ մասին ասվում է sovsport.ru կայքում առկա տեղեկատվության մեջ:



Ակումբի ղեկավարությունն իր հերթին պաշտոնական նամակով Ռուսական ֆուտբոլային Պերմիեր-Լիգայի (ՌՖՊԼ) ղեկավարությանը տեղեկացրել է թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հասցեին ուղարկված սպառնալիքների մասին:



Ակումբի մամլո քարտուղար Բորիս Խալֆինի խոսքով, նամակը պրեմիեր-լիգայի նախագահի անունով ուղարկվել է թղթային տարբերակով, իսկ երեկ «Հիմկին» ՌՖՊԼ-ին տեղեկացրել է էլեկտրոնային փոստի նամակով:



Ինչպես հայտնի է դարձել, այդ գործով արդեն զբաղվում է ոչ միայն պրեմիեր-լիգան, այլեւ ՌՖՄ-ը, ինչպես նաեւ իրավապաշտպան մարմինները: Դարպասապահին սպառնաց մարդուն գտնելու շանսերը գնահատվում են որպես շատ բարձր: Դրա պատճառը մի շարք անփութություններն են, որոնք թույլ է տվել սպառնացողը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---