ՔՊ պատգամավոր․ 1996-ին առաջ քաշվեց գաղափարը, թե ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ապագա չունի, հիմա կարելի է ասել՝ ճիշտ չէր

ՔՊ պատգամավոր․ 1996-ին առաջ քաշվեց գաղափարը, թե ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ապագա չունի, հիմա կարելի է ասել՝ ճիշտ չէր

PanARMENIAN.Net - Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն Ազգային ժողովում հայտարարել է, թե պետք է մարդկանց բացատրենք, որ իրենք «Ղարաբաղը չեն ուրանում, այլ ուզում են ապահովել Ղարաբաղի հայաթափման բացառումը»։

Նա հիշեցրել է, որ դեռևս 1996-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «ասպարեզ նետվեց» մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ։

«Ըստ էության՝ առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել։ Այն ժամանակ մենք գիտեինք, որ ԽՍՀՄ ժամանակ հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր։ Մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղ հայաթափվեց», - հայտարարել ՔՊ-ական պատգամավորը:

Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել ու զարգանալ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Խաչատրյանին «ճիշտ խոսքերի համար»:

Վարչապետ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---