Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք բռնցքամարտի ԵԱ-ին

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք բռնցքամարտի ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկները չեն մասնակցի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այդպիսի որոշում է կայացրել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան, գրում է Haqqin.az-ը։

«Որոշումը կայացնելիս հաշվի են առնվել մայիսին կայանալիք ընտրությունները Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում, աշխարհի առաջնությանը մեր բռնցքամարտիկների նախապատրաստման ծրագիրը և այլ նուրբ պահեր»,-ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ։

Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ակնկալվում է մոտ 40 երկրից մոտ 400 անձանց մասնակցություն, որոնցից 280-ը մարզիկներն ու նրանց ուղեկցող անձնակազմն են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---