Փաշինյան․ Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը

Փաշինյան․ Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով իր հրաժարականի պահանջին, որն ընթերցեց ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը, հայտարարել է, որ ԼՂ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը տապալել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Սերժ Սարգսյանն է 2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ խոստովանելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ` կանգնած է, քանի որ Ադրբեջանի պահանջներն անիրատեսական ու անընդունելի են մեզ համար։ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին` ասելով, որ այլևս երկար ժամանակով մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է նաև, որ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պահանջները. այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։

Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողը իջեցնելու» հարցին՝ Փաշինյանն ասել է․ «Այն պահից, երբ ՀՀ–ն ընդունել է մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Վարչապետը նաև խոստացել է ելույթից հետո կարևոր բացահայտում անել։

Ռուստամյանը հակադարձել է նրան՝ ասելով, որ Փաշինյանն «ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին»։

«Եթե ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով կարող եք արդարացնել այն ձախողումները, որ դուք եք բերել այս երկրի գլխին, չարաչար սխալվում եք»,-հավելել է Ռուստամյանը։

«Մնում եք վարչապետ որ ի՞նչ անեք` Արցախը թողնեք Ադրբեջանի կազմո՞ւմ»,-հարցադրում է արել Ռուստամյանը, որից հետո ընդդիմադիր պատգամավոները հայտարարել են, որ չեն ուզում լսել Փաշինյանին և հեռանում են ԱԺ դահլիճից։

«Չէիք ուզում լսել, բա էդ ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»,-հակադարձել է նրանց Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանրային հրաժարականի պահանջը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---