Բրազիլահայ շախմատիստ Արմեն Պրուդյանը 5-րդն է Ամերիկայի մայրցամաքային առաջնությունում11 մայիսի 2022 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Բրազիլահայ շախմատիստ Արմեն Պրուդյանը հաջող է հանդես եկել Սան Սալվադոր քաղաքում կայացած շախմատի Ամերիկայի մայրցամաքային առաջնությունում: ՖԻԴԵ-ի վարպետը, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, բաժանել է 2-8-րդ տեղերը: Դա ամենաբարձր արդյունքն է ցածր վարկանիշ ունեցող շախմատիստների շրջանում: Լրացուցիչ գործակիցներով Արմեն Պրուդյանը զբաղեցրել է 5-րդ պատվավոր տեղը, գրում է «Ա1+»-ը։ Բրազիլահայ մեկ այլ շախմատիստ, գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, այս անգամ իր հնարավորություններից ցածր է հանդես եկել և վաստակած 7 միավորով բաժանել է 14-24-րդ տեղերը: Նա վարկանիշով 3-րդն էր մրցաշարում: Ամերիկայի չեմպիոն է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող ուզբեկ շախմատիստ Թիմուր Գարեևը, որը վաստակել է 9․5 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |