Արման Փաշիկյանը՝ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիչ

Արման Փաշիկյանը՝ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիչ

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Արման Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ: Այդ մասին հայտնել է Հայաստանի շախմատային ֆեդերացիան։

Այդ պաշտոնում Փաշիկյանը փոխարինել է Արշակ Պետրոսյանին, որի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող և աշխարհի թիմային առաջնության չեմպիոն:

Արման Փաշիկյանը բազմիցս մասնակցել է Հայաստանի առաջնություններին, 2009 ու 2019-ին դարձել է Հայաստանի չեմպիոն, 2003-ին բաժանել է 1–2-րդ տեղերը, իսկ 2006-ին արժանացել է արծաթե մեդալի։ 2010-ին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Խանտի Մանսիյսկում կայացած համաշխարհային 39-րդ օլիմպիադային։ 2019-ին Արման Փաշիկյանը, 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր, դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն։

Մայիսի 14-ին տեղօի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու համաժողովը, ֆեդերացիայի նախագահ վերընտրվել Սերժ Սարգսյանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---