ԶԼՄ․ Մխիթարյանը «Ինտեր» կտեղափոխվի

ԶԼՄ․ Մխիթարյանը «Ինտեր» կտեղափոխվի

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի երկարացնի ակումբի հետ պայմանագիրը, այլ «Ինտեր» կտեղափոխվի, գրում է Corriere dello Sport-ը։

33-ամյա ֆուտբոլիստը 2-ամյա պայմանագիր կկնքի, որով տարեկան կստանա 3․5 մլն եվրո։

Նշվում է, որ Մխիթարյանը բուժզննում կանցնի, հենց որ ապաքինվի Կոնֆեդերացիաների լիգայի եզրափակչում ստացած վնասվածքից։

«Ռոման» դարձել է Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը՝ 1:0 հաշվով առավելության հասնելով Նիդերլանդների «Ֆեյենորդի» նկատմամբ։ Մխիթարյանը եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---