Հայ սուսերամարտիկներն անհաջող են ելույթ ունեցել Բելֆաստում կայացած Աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայ սուսերամարտիկներ Սպարտակ Հարությունյանը եւ Ռոբերտ Խաչատրյանն ավարտել են իրենց ելույթները երիտասարդների եւ պատանիների Աշխարհի առաջնության շրջանակներում կադետների շրջանում ապրիլի 4-ից 13-ը Բելֆաստում (հյուսիսային Իռլանդիա) տեղի ունեցած մրցումներում:



Սպարտակ Հարությունյանը, երեք անգամ հաղթանակ տանելով եւ երեք անգամ պարտություն կրելով խմբակային փուլի 6 մենամարտում, զբաղեցրել է 5-րդ տեղը եւ դուրս է եկել 1/64 եզրափակիչ, որտեղ նույնպես հաղթանակ է տարել հարավաֆրիկացի Դոնալդ Ֆրանսիս Թոլմիի հանդեպ: Սակայն 1/32 եզրափակիչում Հարությունյանը զիջել է բրազիլացի Նիկոլա Ֆերեյրեին` արդյունքում զբաղեցնելով 56-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:



Ռոբերտ Խաչատրյանը, իր հերթին, խմբակային փուլում ավելի հաջող է ելույթ ունեցել: 4 անգամ հաղթանակ տանելով եւ երկու անգամ պարտություն կրելով` երրորդ տեղն է զբաղեցրել խմբում, եւ, դուրս գալով 1/32 եզրափակիչ, պարտություն է կրել լեհ սուսերամարտիկ Միկոլայ Սմոլկեի կողմից` այդպիսով զբաղեցնելով 43-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:



Հարությունյանն ու Խաչատրյանը դեռեւս չեն ավարտել իրենց ելույթներն Աշխարհի առաջնությունում, քանի որ ապրիլի 9-ին նրանք ելույթ կունենան սուսերներով երիտասարդների շրջանում:



Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արտաշես Մադոյանի խոսքերով, հայ սուսերամարտիկներին թույլ են տվել մասնակցելու երկու տարիքային խմբերի մրցաշարարին, քանի որ երկուսն էլ 17 տարեկան են, իսկ դա միջանկյալ տարիք է կադետների եւ երիտասարդների կարգի միջեւ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---