Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը երկամարտի ևս երկու մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաքում ավարտված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում:

Վարազդատ Լալայանը +109 կգ քաշային կարգում նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումն ու արծաթե մեդալը երկամարտի 451 կգ (211 + 240) արդյունքով:

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 446 կգ արդյունքով (210 + 236):

Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով 2-րդն է Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Գերծանր քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն (462 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---