Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը խոսել են ապաշրջափակման աշխատանքների մասին

Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը խոսել են ապաշրջափակման աշխատանքների մասին

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են ավտոմայրուղու հնարավոր երթուղիները, որը Հայաստանի տարածքով կապահովի տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---