Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը կմասնակցի Ուկրաինայում կայանալիք Եվրոպայի Գավաթին

PanARMENIAN.Net - Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը ապրիլի 12-ին կմեկնի Խարկով` մասնակցելու Ուկրաինայում կայանալիք Եվրոպայի Գավաթին (ILK): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ՀՀ քիքբոքսինգի ֆեդերացիայում, Եվրոպայի Գավաթին Հայաստանը գլխավոր մարզիչ Արթուր Արշակյանի գլխավորությամբ ներկայացնելու են 13 մարզիկներ, բայց կազմը դեռեւս որոշված չէ:



Նշենք, որ հայ քիքբոքսինգի մասնակիցները վերջին միջազգային առաջնությունից` ԱՊՀ առաջնությունից, որը տեղի էր ունենում ապրիլի 19-22 Քիշինեւում, բերեցին 4 ոսկե եւ 2 արծաթե մեդալ: Իսկ Հայաստանի քիքբոքսինգի հավաքականի ամենահաջողակ մարզիկը Գարիկ Ծատուրյանն է, որը ներկա պահին պարտադիր զինծառայության է ՀՀ ներքին զորքերում: 2008թ. Ծատուրյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաեւ ոսկե մեդալի արժանացավ ԱՊՀ առաջնությանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---