Փաշինյանը հանձնարարել է համակարգված աշխատել թուրքական կողմի հետ

Փաշինյանը հանձնարարել է համակարգված աշխատել թուրքական կողմի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը և ձեռք բերված պայմանավորվածոթյանը, հանձնարարել է համակարգված աշխատել թուրքական կողմի հետ, որ հնարավորինս շուտ կարողանան իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Երկու երկրի ներկայացուցիչները Վիեննայում հանդիպմանը պայմանավորվել են, որ ՀՀ և Թուրքիայի միջև սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար։

«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց իրագործումը կախված է այդ աշխատանքից», - ասել է նա:

Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպմանը նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---