Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել

Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել

PanARMENIAN.Net - Հայկ Մարտիրոսյանը դարձել է Բիելի բլից մրցաշարի հաղթող՝ 13 հնարավորից վաստակելով 12․5 միավոր։

Նա միանձնյա է զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ բարելավելով իր գործակիցը 37․4 կետով, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Շվեյցարիայում ավանդական դարձած Բիելի մրցաշարն արդեն 55-րդն էր։

«Հայկ Մարտիրոսյանը լինելով ռեյտինգ ֆավորիտ վաստակեց անհավանական 12․5 միավոր 13 հնարավորից և միանձնյա զվաղեցրեց առաջին հորիզոնականը, բարելավելով իր գործակիցը՝ 37․4 կետով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---