Հունիսին տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

PanARMENIAN.Net - Հունիսի 27-28-ը տեղի կունենա ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանին:



ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Հունաստանի Կորֆու կղզում: Միջոցառման շրջանակներում կքննարկվեն Եվրոպայում անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ դերը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---