Որոշվել է Հայաստանի կիկբոքսինգի հավաքականի Եվրոպայի առաջնության կազմը

PanARMENIAN.Net - Հայաստանի կիկբոքսինգի հավաքականը այսօր ժամանում է Խարկով, որտեղ ապրիլի 13-16-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ինչպես Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը նրա ղեկավարությամբ Եվրոպայի առաջնությանը Հայաստանի կողմից կմասնակցեն 11 մարզիկներ:



«Մենք ժամանում ենք Խարկով այսօր գիշերը: Մեր մարզիկները հանդես կգան 7 քաշային կարգրում: Գոյություն ունի կիկբոքսինգի 5 տեսակ. ֆուլ-կոնտակտ, լոկիկ-կոնտակտ, ֆուլ-լոկիկ, լայթ-կոնտակտ եւ սեմի-կոնտակտ: Այս ոճերը պայմանավորված են մարզիկների քաշային կարգերով: Այսպես, օրինակ, Արթուր Հակոբյանը, որը հանդես է գալիս 60 կգ քաշով, մրցելու է ֆուլ-կոնտակտ ոճում, իսկ Գարիկ Ծատուրյանը` նույն քաշային կարգում, բայց ուրիշ ոճում, որը կորոշվի տեղում,-նշել է Հայրապետյանը,- մեր հավաքականի կազմում այս մրցաշարում հանդես են գալու նաեւ երիտասարդ մարզիկներ: Ուստի մեր հիմնական նպատակները կապված են չորս փորձառու մարզիկների հետ. Գարիկ Ծատուրյան, Արմեն Հարությունյան, Արթուր Հակոբյան եւ Արման Սահակյան»,- ավելացրել է նա:



Նշենք, որ հայ մարզիկները վերջին միջազգային մրցաշարից` ԱՊՀ առաջնությունից, որն անց էր կացել Քիշնեւում փետրվարի 19-22, բերել են 4 ոսկե եւ 1 արծաթե մեդալներ` այդպիսով 11 հավաքականների թիմային հաշվարկում զբաղեցնելով 2-րդ տեղը:



Հայրապետյանը նաեւ նշեց, որ մայիսի 7-8 կընթանա Հայաստանի առաջնությունը, որից հետո Հայաստանի կիկբոքսինգի հավաքականը կպատրաստվի աշխարհի առաջնությանը, որը կկայանա հունիսի 22-29 Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:



Հայաստանի կիկբոքսիգի հավաքականի կազմը.



Գարիկ Ծատուրյան(60 կգ ք/կ)- 2008 Եվրոպայի չեմպիոն, 2009 ԱՊՀ չեմպիոն

Արմեն Հարությունյան- (80 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն

Արթուր Հակոբյան- (60 կգ ք/կ) (լայթ- կոնտակտ)

Ավետիք Ղազարյան- (38 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն

Իշխան Ասատրյան- (44 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն

Վահրամ Առաքելյան- (46 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն

Աղասի Ծառուկյան- (69 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն

Արման Սահակյան- (69 կգ ք/կ) համաշխարհային փառատոնի ոսկի

Հրանտ Հայրապետյան- (55 կգ ք/կ) 2007 Եվրոպայի չեմպիոն եւ 2008 աշխարհի չեմպիոն (մինչեւ 18 տարեկան)

Գեղամ Ալեքսանյան- (46 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն

Մարզիչ` Արտակ Մելիքյան
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---