ՀՖՖ-ն չի բանակցում Տալալաևի հետ հավաքականը գլխավորելու հարցում

ՀՖՖ-ն չի բանակցում Տալալաևի հետ հավաքականը գլխավորելու հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի բանակցում ռուսաստանցի մասնագետ Անդրեյ Տալալաևի հետ ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու վերաբերյալ։ Այդ մասին ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը, գրում է «Մատչ ՏՎ»-ն։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՖՖ-ն դիտարկում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի մի քանի թեկնածուների։ Երբ պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք պաշտոնական հայտարարություն կանենք»,- ասել է նա։

Ավելի վաղ Տալալաևի հավանական նշանակման մասին հայտնել էր Metaratings.ru-ն։

Տալալաևն արդեն աշխատել է Հայաստանում՝ 2018/2019թթ․ Նա Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչն էր։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ին Տալալաևը հեռացել է «Ախմատից»։

Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ՀՖՖ-ն և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---