Աստանայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը

PanARMENIAN.Net - Աստանայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աստանա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---