Ավստրալիայում Թուրքիայի դեսպանը փորձում է թույլ չտալ Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի խորհրդարանում15 ապրիլի 2009 - 02:13 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավչին անում է ամեն հնարավոր բան, որպեսզի թույլ չտա հայերի եւ հույների ցեղասպանությունների ճանաչումը Հարավային Ավստրալիայի խորհրդարանում: Ինչպես գրում է Weekend Australia-ն, թուրք դիվանագետի խնդրանքով Ավստրալիայի արտգործնախարար Ստեֆան Սմիթը նամակ է գրել Հարավային Ավստրալիայի վարչապետ Մայք Ռանին, որում պահանջել է, որ վարչապետը պարզաբանի Հարավային Ավստրալիայի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: «Բացարձակ հակադեմոկրատական է, որ թուրք դեսպանը ստիպում է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարին լոբբիացնել թուրքական շահերը: Դեսպան Էրսավչին փորձում է ստիպել մեր քաղաքական գործիչներին լռել Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեի (ANC Australia) նախագահ Վարանդ Մկրտչյանը: ANC Australia-ի նախագահը կոչ է արել ավստրալական կառավարությանը վերանայել իր պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Ավստրալիան այլեւս չի կարող խուսափել այդ հարցից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նա հումանիտար օգնություն է հատկացրել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին»,- հայտարարել է Վարանդ Մկրտչյանը: Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ուսումնասիրման ավստրալիական ինստիտուտը գտել է տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո Ավստրալիան հումանիտար օգնություն է տրամադրել հայերին, ինչպես նաեւ հայերի զանգվածային սպանություների վերաբերյալ ավստրալիական զինվորների վկայական ցուցմունքների մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |