Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ավանեսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին WBO վարկածով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ավանեսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին WBO վարկածով

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին WBO վարկածով։ Նա հանդես կգա դեկտեմբերի 10-ին կայանալիք ամենասպասված մենամարտերից մեկում։

Փորձառու Ավանեսյանը, որը վերջին շրջանում նոկաուտի է ենթարկում բոլոր մրցակիցներին, դեկտեմբերին շանս է ստանում կիսածանր քաշում (մինչև 66.7կգ) իր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը փոխարինելու աշխարհի չեմպիոնի տիտղոսով՝ WBO վարկածով, գրում է «Կոմերսանտը»։

Դրա համար նա պետք է առավելության հասնի 38 գոտեմարտում հաղթած ամերիկացի Թերենս Քրոուֆորդին, որը համարվում է լավագույն բռնցքամարտիկներից մեկն անկախ քաշային կարգից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---