ԶԼՄ․ Արսեն Զախարյանի «Չելսի» տեղափոխվելու հարցով զբաղվում է Նոբել Առուստամյանը

ԶԼՄ․ Արսեն Զախարյանի «Չելսի» տեղափոխվելու հարցով զբաղվում է Նոբել Առուստամյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տրանսֆերով «Չելսի» զբաղվում է hայտնի ռուսաստանաբնակ սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը, հայտնում է Championat.com-ն իր աղբյուրին հղումով։

«Հենց Նոբելն է, ֆուտբոլիստի գործակալներ Պավել Անդրեևի և Գենադի Գոլուբինի լիակատար աջակցությամբ, Զախարայնի տրանսֆերի հիմնական շարժիչն ու մասնակիցը։ Ամռանը Նոբելը կարողացավ հետաքրքրել Ռաֆաելա Պիմենտին Արսենի վերաբերյալ գործարքով և համոզեց նրան մասնակցել տրանսֆերին։ Ձմեռային տրանսֆերի հույսը պահպանվում է»,-ասել է աղբյուրը։

Ամռանը Լոնդոնի ակումբը պատրաստ էր ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին՝ 12․6 մլն եվրո հրաժարագին վճարելով։ Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ «Չելսի» տեղափոխվելու Զախարյանի շանսերը նվազում են։ Բոլոր կողմերը շահագրգռված են գործարքում, սակայն հարկավոր էր մի քանի հարց լուծել։ Գլխավոր խոչընդոտը գումարի փոխանցումն է ռուսական ակումբին, ինչը խնդրահարույց է դարձել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների պատճառով։ Տրանսֆերային պատուհանը փակվել է սեպտեմբերի 1-ից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---