Գյումրիում բացվել է «Միավորվենք» արշավի բասկետբոլային խաղահրապարակը![]() 6 դեկտեմբերի 2022 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի Բասկետբոլի Ա-լիգայի «Միավորվենք» արշավի շրջանակում կառուցված բասկետբոլի խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը: «Միավորվենք» արշավը սկսվել էր Բասկետբոլի Ա-լիգայի նախորդ՝ 2021/22 մրցաշրջանում, երբ բասկետբոլիստների հավաքած խաղային միավորների քանակով գումար էր կուտակվում արշավի բյուջեում:Մրցաշրջանի ավարտից հետո այդ գումարով սկսվել է բացօթյա խաղահրապարակի կառուցումը Գյումրիում: Նախաձեռնությունը իրագործվել է Բադալյան եղբայրների աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը, Գյումրիի սպորտային ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Գյումրու «Ա.Սարգսյանի անվ. Համալիր մարզադպրոցի» պատանի բասկետբոլիստները անցկացրել են ցուցադրական խաղ: Բացօթյա խաղահրապարակը գտնվում է Գյումրիի Չայկովսկու փողոցում և մշտապես բաց է բոլորի համար: 650 քմ մակերեսով ցանկապատված խաղահրապարակում՝ շնորհիվ լուսավորության, հնարավոր է խաղալ նաև երեկոյան ժամերին: Խաղահրապարակն ունի հատուկ ռետինե ծածկույթ, որը ոչ միայն թույլ է տալիս խուսափել վնասվածքներից, այլև դիմացկուն է Գյումրու եղանակային պայմանների համար: ![]() ![]() Պարբերականը ԼՂ-ն վիճելի տարածք է անվանում Հայաստանի և Ադրբեջանի միջև Իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս կստանա ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ «Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |