Ֆինանսների նախարարը կնշանակվի փոխվարչապետ

Ֆինանսների նախարարը կնշանակվի փոխվարչապետ

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը փոխվարչապետ կնշանակվի։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Անվտանգության խորհրդի հերթական նիստում:

«Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում եմ նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը»,-ասել է նա:

Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, նա այժմ զբաղեցնում է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 12-ին, հրամանագիր է ստորագրել՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։

Համբարձում Մաթևոսյանը պաշտոնում նշանակվել էր նախագահի՝ 2021-ի նոյեմբերի 25-ի հրամանագրով: Ավելի վաղ նա զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---