ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի կողմից Լաչինի փակումը նախապես ծրագրված գործողություն է

ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի կողմից Լաչինի  փակումը նախապես ծրագրված գործողություն է

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը, հայտարարել է, որ դա Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով», - ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
---