Լեւոն Արոնյանը Գրան-պրի 4-րդ փուլում միավորները կիսել է մրցաշարի առաջնորդ Ալեքսանդր Գրիշչուկի հետ

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում սպիտակներով ոչ ոքի է խաղացել Գրան-պրի չորրորդ փուլի առաջատար ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գրոսմայստերները հաշտություն կնքեցին պարտիայի 35-րդ քայլում: Այսպիսով, Լեւոն Արոնյանը չորս փուլերից հետո հավաքել է 2.5 միավոր: Գրիշչուկն իր հերթին երեք միավորներով դեռեւս գլխավորում է առաջնության աղյուսակը:



4-րդ փուլի մնացած պարտիաները շարունակվում են:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---