Անհայտ մոսկովյան մի ֆիրմա պատրաստվում է «խեղդել» Հայաստանի հավաքականի դարպասապահին

PanARMENIAN.Net - Մոսկվայի մարզի Ներքին գործերի պետական վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Եվգենի Գիլդեեւը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի եւ մերձմոսկովյան «Խիմոկի» դարպասապահ Ռոման Բերեզովսկու հասցեին ստացված սպառնալիքների փաստի առնչությամբ քրեական գործ չի հարուցվի:



«Խիմկինի շրջանի ՆԳՎ Քրեական հետախուզության անցկացված ստուգման հիման վրա մերժվել է քրեական գործի հարուցումը: Խաղի օրը «Խիմկի» ակումբից հայտարարություն էր ստացվել, որի հիման վրա էլ ոստիկանությունն անցկացրել էր ստուգումը: Պարզվել էր հեռախոսահամարը, որից սպառնացել էին Ռոման Բերեզովսկուն: Հեռախոսահամարը մոսկովյան մի ֆիրմայի անունով ձեւակերպված համար էր: Սակայն նշված հասցեով ոչ մի ֆիրմա չկար», Գիլդեեւի խոսքերը մեջ է բերում «Նովայա Գազետան»:



Հիշեցնենք, որ Բերեզովսկուն առաջարկել էին փողի դիմաց երրորդ փուլի խաղը հանձնել «Ռոստովին», իսկ մերժումը լսելով, զանգահարողը բարկացել էր եւ խոստացել «ջարդ տալ» մերձմոսկովյան ակումբի դարպասապահին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---