ԵԽԽՎ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

PanARMENIAN.Net - Սթրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դահլիճում բացվել է «9-14 դարերի հայկական մանրանկարչություն» խորագրով ցուցահանդեսը: ԵԽԽՎ-ի նախագահ Պիտեր Շիդերը գնահատել է նման ցուցահանդեսի բացումը որպես եվրոպական մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի ներդրման եւս մեկ ապացույց: «Հայաստանը, գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում, կարողացել է դարերի ընթացքում տարաբնույթ մշակութային կապեր հաստատել եւ հարստանալ դրանցով` պահպանելով սակայն իր մշակութային ինքնատիպությունը»,- նշել է իր հերթին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---