Թուրքիայի հատուկ ծառայություններն արգելել են թուրք մարզիկներին մեկնել Հայաստան

PanARMENIAN.Net - Թուրքիան հրաժարվել է մասնակցել ուշուի միջազգային մրցաշարին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:



«Մեզ հաղորդել են, որ Թուրքիայի հավաքականի ժամանմանը Հայաստան խոչընդոտել են թուրքական հատուկ ծառայությունները, չնայած որ Թուրքիայի Ուշուի ֆեդերացիան սկզբից ընդունել էր հրավերը: Բացի Թուրքիայից մասնակցությունից հրաժարվել են Ուկրաինայի եւ Ղազախստանի հավաքականները` պատճառ բերելով տնտեսական ճգնաժամը: Դեռեւս պատասխան չենք ստացել Սիրիայից եւ Լիբանանից: Ներկա պահին իրենց մասնակցությունը հաստատել են Ուզբեկստանի, Իրանի, Վրաստանի հավաքականները եւ 2 հավաքականներ Ռուսաստանից, այդ թվում` Մոսկվայի եւ Դաղստանի հավաքականը: Նրանք Հայաստան կժամանեն ապրիլի 23-ին: Իսկ ապրիլի 24-ին վերոհիշյալ երկրների պատվիրակությունները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի Հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, եւ այնտեղ ծաղիկներ կդնեն»,- ասել է Չոբանյանը:



Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի վեցերորդ միջազգային մրցաշարը կընթանա Երեւանում ապրիլի 25-26 «Դինամո» մարզադահլիճում: Այս մրցաշարում մարզիկները հանդես կգան երկուական դիսցիպլիններում` մարտական արվեստ, այսինքն` մենամարտ, եւ մարմնամարզական վարժությունների համալիր, որին մասնակցելու են նաեւ աղջիկները:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---