2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ Է ԴԻՄԵԼ 2,5 ՀԱԶԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

PanARMENIAN.Net - 2002 թվականի ընթացքում փախստականի կարագավիճակ ստանալու նպատակով, աշխարահի 28 զարգացած երկրներ են դիմել Հայաստանի 2504 քաղաքացիներ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործերով Գլխավոր կոմիսար Լլոյդ Դեյքինը: Նրա խոսքերով, այս տարի հայերի մոտ, փախստականի կարգավիճակ ստանալու առումով, ժողովրդականություն է վայելում Ավստրիան: Դա, երեւի, կապված է այն բանի հետ, որ հայերին դուր չեն գալիս փախստականների համար նախատեսված ճամբարները ետսոցիալիստական Չեխիայում, այդ պատճառով էլ նրանք տեղափոխվում են հարեւան Ավստրիա: Արեւմուտքում փախստականի կարգավիճակի ձգտող Հայաստանի քաղաքացիների մոտ պակաս ժողովրդականություն չի վայելում ԱՄՆ-ն: Հայաստանի քաղաքացիները Եվրոպայում բնակության համար առավել հարմար են համարում Գերմանիան, Բուլղարիան եւ Լեհաստանը: Դեյքինը նաեւ հաղորդել է, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար Հայաստանի քաղաքացիները առավել «անհարմար» են գտնում Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սլովենիան եւ Ավստրալիան: Այդ երկրներ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով դիմել են երկրի ընդամենը 4 քաղաքացի: Ընդ որում Դեյքինը ընդգծել է, որ այս տարի Հայաստանում փախստականի կարագավիճակ ստանալու համար դեռեւս չի դիմել օտարերկրյա պետության եւ ոչ մի քաղաքացի:



Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---