Քոչարյանը շնորհավորել է Ղարաբաղյան շարժման տարեդարձը

Քոչարյանը շնորհավորել է Ղարաբաղյան շարժման տարեդարձը

PanARMENIAN.Net - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձը։ Նա կարճ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Շնորհավորում եմ ղարաբաղյան շարժման տարեդարձը։ Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ»,-ասվում է գրառման մեջ։

2023-ի փետրվարի 20-ին հայությունը նշում է Ղարաբաղյան շարժման 35-ամյակը։ 1988-ի փետրվարին, պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---