Թենիսի Հայաստանի կանանց հավաքականն առաջին հաղթանակն է տարել Fed Cup-ում

PanARMENIAN.Net - Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը հաջողությամբ մեկնարկել է Fed Cup կանանց թիմային մրցության եվրաաֆրիկյան գոտու երրորդ որակավորման խմբի մրցաշարում, որտեղ հայտագրված են Բ խմբում` Եգիպտոսի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի եւ Նորվեգիայի հավաքականների հետ:



Հայ թենիսիստուհիներն առաջին հանդիպման ժամանակ թիմային հաղթանակ են տարել Մոլդովայի հավաքականի հանդեպ 3:0 հաշվով:



Ինչպես անհատական հանդիպումներում, այնպես էլ զուգախաղում հաղթանակ է տարել Աննա Մովսիսյանն ու Լյուդմիլա Նիկոլյանը: Մովսիսյանը երեք սետում հաղթանակ է տարել Օլգա Տերտեացի հանդեպ` 3:6, 6:1, 6:4 հաշվով: Նիկոկյանը հաղթել է Եկատերինա Վասենինային` 4:6, 6:2, 7:5 հաշվով: Զուգախաղում մոլդովական զույգում փոփոխություն է տեղի ունեցել` Տերտեացի փոխարեն կորտ է դուրս եկել Օլգա Զայցենկոն: Սակայն այս անգամ էլ հայ թենիսիստուհիները հաղթանակ են տարել առաջին երկու սետերում` 6:2 եւ 6:0 հաշվով:



Fed Cup-ում հայկական հավաքականը, թիմի ավագ Աննա Գասպարյանի ղեկավարությամբ, ներկայացնում են Լյուդմիլա Նիկոլյանը, Աննա Մովսիսյանը, Օֆելիա Պողոսյանն ու Նաիրա խաչատրյանը:



Նշենք, որ 2008 թվականին Երեւանում ընթացող եվրաաֆրիկյան գոտու երրորդ խմբի մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականը Մոլդովային հաղթել է 3:0 հաշվով: Հայաստանի կողմից ելույթ է ունեցել թենիսիստուհիների նույն զույգը:



Fed Cup եվրաաֆրիկյան գոտու երրորդ խմբի առաջին ռաունդի հանդիպման արդյունքներն են.



Լիխտենշտեյն-Նորվեգիա-1:2

Իսլանդիա-Եգիպտոս- 0:3
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---