Անկարան հստակ ազդակ է հաղորդել Բարաք Օբամային`«մի միջամտեք Հայաստանի հետ մեր գործերին»

PanARMENIAN.Net - Զարմանալի չէ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհային քարտեզի մասին հայտարարությունն արվեց ապրիլի 24-ից մեկ օր առաջ, երբ ողջ աշխարհի հայերը հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին: Սա Անկարայի հստակ ուղերձն էր, ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` չմիջամտել հայ-թուրքական մերձեցման գործընթացին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել թրքագետ Արտակ Շաքարյանը: «Թուրքիան հստակ ազդակ է հաղորդել Բարաք Օբամային եւ այլ երկրների ղեկավարներին`«մի միջամտեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ընդգծել է Արտակ Շաքարյանը:



Հայ թրքագետը համոզվածություն է հայտնել, որ առաջիկայում հազիվ թե հնարավոր լինի լուրջ առաջընթաց ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում: «Կտրուկ առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններոմ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունից հետո չի լինի: Չի բացառվում, որ մինչ Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղի սկիզբը Անկարան կորոշի մեկ շաբաթով բացել սահմանը, սակայն դա լոկ քաղաքական ժեստ է լինելու, ոչ ավելին»,-ասել է Շաքարյանը:



2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:



Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---