ՄԻՊ պաշտոնում հաստատվել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

ՄԻՊ պաշտոնում հաստատվել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

PanARMENIAN.Net - ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ պաշտոնում հաստատվել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը, որին ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիրը»։

Ընդդիմությունն առաջադրել էր Էդգար Ղազարյանի թեկնածությունը, որին կողմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Մանասյանի օգտին քվեարկել է չորս պատգամավոր։

Վերջինիս թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Մանասյանը, պատասխանելով Թովմասյանի այն հարցին, թե նա ինչպես է գնահատում այն երևույթը, երբ ՄԻՊ ընդդիմադիր թեկանծու Էդգար Ղազարյանին ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատգամավորին ոչ հարիր ձևով էր դիմում, ասել է, որ բոլորովին դրական չի գնահատում այդ մթնոլորտը:

Նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ Էդգար Ղազարյանն իր ելույթում ասել է․ «Իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով», որից հետո ՔՊ-ական պատգամավորներն, ընդհատելով Ղազարյանին, պահանջել են, որ նա ներողություն խնդրի։

ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանն ասել է «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ, լսի, այ տղա։ Նայի չմտնես մկան ծակը։ Լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»։ Հնչել են նաև այլ անհաճո որակումներ։ ՔՊ-ական պատգամավորները հեռացել են դահլիճից, որ չլսեն Ղազարյանի ելույթը։ Ղազարյանը հայտարարել է, որ իրեն հաջողվել է անել այն, ինչ երազում էր ժողովուրդը. «ԱԺ-ից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից մի փաթեթով»։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---