Ըմբիշ Վազգեն Թևանյանը` Եվրոպայի չեմպիոն

Ըմբիշ Վազգեն Թևանյանը` Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը 12:1 հաշվով հաղթել է բուլղարացի մարզիկին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։

Նա հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում, հայտնում է Panorama.am-ը։

Վազգենը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակչում 4։1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին, կիսաեզրափակչում հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էրիկ Առուշանյանին և դուրս եկել եզրափակիչ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---