28․3 մլն դրամ` Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետի գործարկմանը

28․3 մլն դրամ` Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետի գործարկմանը

PanARMENIAN.Net - Կառավարությունն ապրիլի 20-ի նիստում չքննարկվող հարցերի շարքում որոշել է 28․3 մլն դրամ (մոտ $73,000) հատկացնել հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետի նախագծման և կառուցման համար, հայտնում է «Նովոստի-Արմենիան»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը սեղմ ժամկետում իրականացնելու նպատակով որոշվել է նախագծումն ու կառուցումը զուգահեռ անել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ապրիլի 18-ի իր ելույթում հայտարարել էր, որ ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մեծ հավանականություն կա։ Նա հույս էր հայտնել, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կբացվի, ինչ թույլ կտա բարիդրացիական հարաբերություններ հաստատել։

Ապրիլի 6-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի վերագործարկմանը, ասել էր, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ։

Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը տեղափոխող բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատել են ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։

Թուրքիան ՀՀ հետ սահմանը փակել է 1993 թվականին։ Երևանն ու Անկարան 2021-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման քայլեր ձեռնարկել, և հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---