ԱԺ-ում ընդդիմադիրների ելույթի հնարավորությունը վերականգնվել է՝ բանավեճ է եղել

ԱԺ-ում ընդդիմադիրների ելույթի հնարավորությունը վերականգնվել է՝ բանավեճ է եղել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի դահլիճից ապրիլի 20-ին միջադեպի ժամանակ հեռացված ընդդիմադիր պատգամավորների ելույթի հնարավորությունը վերականգնվել է։ Նման առաջարկով հանդես էր եկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է առաջարկը՝ հորդորելով «հայրենակիցներին զերծ պահել վիրավորանքներից և ելույթների մեջ հնարավոր սադրանքներից»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի առաջարկով վերականգնվել է նաև ՔՊ-ական պատգամավորների ելույթի հնարավորությունը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշել է, որ կառավարության 2022-ի կատարողականում Հայաստանը հրաժարվել է Ացախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից, մերժվել է ինքնորոշման իրավունքը։

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է (վարչապետ,- խմբ.) Նիկոլ Փաշինյանը սևով սպիտակի վրա գրված Մադրիդյան սկզբունքները նման կերպ խեղաթյուրում, այն դեպքում, երբ անգամ (Ադրբեջանի նախագահ,- խմբ.) Իլհամ Ալիևն է հրապարակային հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքներով փակ դռների հետևում իրեն պարտադրում էին, որ ճանաչի ԼՂ անկախությունը», - ասել է Մինասյանը՝ նշելով, որ ԼՂ կոնֆլիկտը լուծված չէ ու սա պետք է լինի Հայաստանի պաշտոնական տեսակետը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հակադարձելով ընդդիմադիր պատգամավորներին ելույթներին, ասել է, թե Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ։

Դիմելով Դաշնակցության ներկայացուցիչներին՝ Ռուբինյանն ասել է․ «Սիրելի՛ Դաշնակցություն, երբ դուք խորհրդարանական կոալիցիայի մեջ եք եղել, ինչո՞ւ հետամուտ չեք եղել և չեք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են կրթության հարցերին, սուբվենցիոն ծրագրերի կարեւորությանը, անվտանգային խնդիրներին, ԼՂ հակամարտությանն ու դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, խաղաղության պայմանագրին, 44-օրյա պատերազմին, ժողովուրդ-իշխանություն կապի խզմանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի մասնակցությամբ երեկ խորհրդարանական ամբիոնի մոտ տեղի ունեցած միջադեպին, քննարկվող զեկույցին և այլ հարցերի:

Ապրիլի 20-ին ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարել էր, որ չի իջնելու ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորել էր նրան դադարեցնել ակցիան, Թովմասյանը չէր համաձայնել, նրան միացել էին ընդդիմադիր այլ պատգամավորներ։ Ներս էին հրավիրվել անվտանգության աշխատակիցներ, քաշքշուկ էր սկսվել։ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարել էր, որ նախաձեռնել է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

Ապրիլի 20-ի միջադեպից հետո Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։ Դեպքի առնչությամբ նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---